ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Առաջատարն «Ալաշկերտն» է

Առաջատարն «Ալաշկերտն» է
27.11.2018 | 03:00

Կայացել են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնյոթերորդ տուրի հանդիպումները: Բացառությամբ արտագնայում 3:1 հաշվով «Արցախի» նկատմամբ հաղթանակ տոնած «Արարատ-Արմենիայի», մյուս երեք հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է բացառապես տանտերերին: Նույն 1:0 հաշիվն է գրանցվել «Ալաշկերտ»-«Բանանց» և «Արարատ»-«Փյունիկ» դիմակայություններում, «Գանձասար-Կապանը» «Լոռիի» նկատմամբ առավելության է հասել երկու անպատասխան գնդակի տարբերությամբ: Մրցաշարային աղյուսակը 32 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը», նրանից հինգ միավոր պակաս ունի «Փյունիկը», իսկ նրանից էլ ընդամենը մեկ միավորով է հետ «Բանանցը»: Տուրի հանդիպումը բաց է թողել Գյումրիի «Շիրակը», քանի որ առաջնությանը մասնակցում է կենտ թվով՝ ինը թիմ: Հիշատակենք նաև մեր առաջնության ռմբարկուին: Նա «Արարատ-Արմենիան» ներկայացնող Իվայլո Դիմիտրովն է, որն այս պահին իր ակտիվում ունի 10 գոլ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ